Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Mercedes-Benz-ի հազվագյուտ մոդելը վաճառքի է հանվել

Mercedes-Benz-ի հազվագյուտ մոդելը վաճառքի է հանվել
17.09.2020 | 09:49

2007 թվականի արտադրության Mercedes-Benz SLR McLaren հազվագյուտ ռոդսթեր է Մեծ Բրիտանիայում աճուրդի հանվել: Motor.ru կայքի հաղորդմամբ՝ արտադրությունից 2 տարի անց մեքենան առաջին անգամ կատարելագործել են McLaren Special Operations ստորաբաժանման մասնագետները:

Սուպերքարի վազքը կազմում է 2730 կմ, ներկա պահին գնահատվում է 310 հազար ֆունտ ստերլինգ:
«Մեքենան համալրել են նոր անվահեծերով, սսրահում նոր նստելատեղեր են հայտնվել: Սուպերքարն ունի 5. 4 լիտր ծավալային V8 կոմպրեսիոն շարժիչ, ինչը մինչև 625 ձիաուժ հզորություն է զարգացնում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 332 կմ/ժամ»,- գրում է կայքը:

Դիտվել է՝ 8368

Մեկնաբանություններ